|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝
-անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ,
-ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել,
-չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ,
-չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը,
-ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:
Տեսանյութում երևում է, որ կասեցվել է «Փարվանա» ռեստորանային համալիրի և մի քանի այլ արագ սննդի կետերի գործունեությունը։