|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռումինիայի Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։
Շնորհավորելով նախագահ Հարությունյանին իր, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանի և պատգամավոր Լուչիան Էդուարդ Սիﬕոնի անունից՝ Վարուժան Ոսկանյանը, մասնավորապես, նշել է, որ առաջիկա տարիներին Արցախի, Հայաստանի և համայն հայության կարևորագույն նպատակներից պետք է լինեն Արցախի անվտանգության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական արժեքների տարածումն, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչումը: