|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մեծ Բրիտանիայի թագուհու նախկին անձնական խոհարար Դարեն Մաքգրեդը պատմել է նրա համային նախասիրությունների մասինԼ այս մասին գրում է Daily Mail-ը:
Մասնավորապես՝ Մաքգրեդի խոսքով, Եղիսաբեթ II-ը սիրում է ծովախեցգետիններ, որոնք որսում են Լանկաշիր կոմսությունում. այս ծովամթերքի հետ հաճախ բուտերբրոդներ են մատուցվում: «Դրանք փոքր շագանակագույն ծովախեցգետիններ են, որոնք մարինացնում են գաղտնի կծու յուղի մեջ»,- պատմել է խոհարարը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ թագուհուն դուր չի գալիս սխտորի համը, հետևաբար նրա համար պատրաստվող ուտեստներում սխտոր չեն օգտագործում:
Նշվում է նաև, որ Եղիսաբեթ II-ի ճաշացանկում օգտագործվող բանջարեղենն ու մրգերը աճեցվում են թագավորական ընտանիքի կալվածքներում, մասնավորապես, շոտլանդական Բալմորալ նստավայրում:
Խոհարարի խոսքով՝ Բուքինգհեմյան պալատում նրա աշխատանքը զգալիորեն տարբերվում էր ցանկացած հեղինակավոր ռեստորանում կամ հյուրանոցում աշխատանքից, քանի որ ճաշացանկի յուրաքանչյուր ուտեստ պետք է համապատասխաներ թագուհու նախասիրություններին: