|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բժիշկներին ուղղված գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։
Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)»։