|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ալ-Իսլամադ-Թուրքեստանի» զինյալ խմբավորումը մասնակից է Իդլիբի ապաէսկալացիոն գոտում թուրքական պարեկայինների պայթեցմանը. այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլյովը։
«Ահաբեկչության մեջ մեղավոր են «Ալ-Իսլամադ-Թուրքեստանի» խմբավորման զինյալները, ովքեր գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարքեր», - նշել է Ժուրավլյովը։
Նշենք, որ երեկ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, ըստ որի Իդլիբի Մ4 ավտոմայրուղում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու թուրք զինվոր էր վիրավորվել։ Վիրավորներին տեղափոխել էին Թուրքիայից ժամանած ուղղաթիռներով, որից հետո Թուրքիայի ՊՆ-ն հայտնեց մահացած մեկ զինվորի մասին։