|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. լրանում է հայկական պետականության վերականգնման 102-րդ ամյակը: Այս մասին նշված է Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ.
«Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նախորդել էին հերոսական ճակատամարտեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակների շնորհիվ կանխվեց հայերի դեմ ցեղասպանության կրկնության վտանգը։ Մեր նախնիները միասնական ջանքերով պաշտպանեցին հայրենիքում ապրելու և արարելու իրենց իրավունքը՝ կերտելով անկախ պետականություն:
Առաջին հանրապետությունը ստեղծվեց պատմական բարդ պայմաններում և գոյատևեց կարճ ժամանակաշրջան, սակայն վճռական նշանակություն ունեցավ հայկական ինքնության պահպանման հարատևման գործում։
Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է, որի պատգամը առաջնորդեց հետագա սերունդներին՝ կերտելու նոր հաղթանակներ, ամրապնդելու և հզորացնելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը»։