|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Իսպանիայում, ի հիշատակ կորոնավիրուսի 27 հազար զոհերի, սուգ է հայտարարվել, որը կտևի 10 օր. ըստ yerkir.am-ի` հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Ամբողջ երկրում մեկ րոպե լռությամբ հարգել են մահացածների հիշատակը:
«Ամբողջ Իսպանիայի ցավն ու համակրանքը նրանց, ովքեր դարձան COVID-19-ի զոհը: Նրանց հիշատակը հավերժ կլինի մեզ հետ»,- ասվում է Իսպանիայի կառավարության հայտարարության մեջ:
Սգո արարողությանը մասնակցել են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, խորհրդարանականներ, նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը, նրա կինը` Լետիսիան, և դուստրերը` Լեոնորն ու Սոֆյան: