|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանն աշխարհում ռազմական ոլորտում իր ուժով 14-րդ տեղում է՝ տեղափոխվելով 22-րդ տեղից. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ 11-րդ գումարման խորհրդարանի բացման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը հղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա մենք գտնվում էինք 22-րդ տեղում, իսկ այժմ՝ 14-րդ: Վերջին տարիներին մեր ռազմական ներուժի ոլորտում հսկայակական վերափոխումներ են տեղի ունեցել»։
Հիշեցնենք՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը բազմիցս քննադատության է ենթարկվել Արեւմուտքի երկրների կողմից՝ բալիստիկ հրթիռների փորձարկման պատճառով: Իրանում հայտարարել են, որ դա արվում է պաշտպանական եւ զսպման նպատակներով:
Վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուղեծիր է ուղարկել առաջին ռազմական արբանյակը: