|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ճապոնիան կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությանն աջակցելու համար նախատեսում է ծախսել 230 տրիլիոն իեն (2,15 տրիլիոն դոլար). այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ կառավարությունում խորհրդակցության ժամանակ վարչապետ Սինձո Աբեյի խոսքերին հղումով։
«Որպեսզի, զսպելով վարակի տարածումը, փորձենք վերադառնալ սովորական կյանքին, կպահանջվի բավական ժամանակ: Դա դժվար ճանապարհ է: Անհրաժեշտ է միաժամանակ պաշտպանությամբ և ձեռնարկությունների պահպանությամբ օգտագործել վարակի տարածումը նվազեցնելու հնարավորությունը և պատրաստվել վարակի հաջորդ ալիքի տարածմանը»,-ասել է նա:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ իրականացվող միջոցառումները կարող են պահպանել տնտեսությունը 100 տարին մեկ լինող ճգնաժամի պայմաններում:
«Կարևորն այն է, որ աջակցությունն արագ հասնի նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը»,-ասել է վարչապետը:
Մայիսի 27-ին կառավարությունը կհաստատի արդեն երկրորդ հավելյալ բյուջեն կորոնավիրոսի դեմ պայքարի և տնտեսությանն աջակցելու համար: Այն կկազմի 31,9 տրիլիոն իեն (շուրջ 298 միլիարդ դոլար):