|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Առողջապահության նախարարի հայտարարությունը, որտեղ կասկածի տակ է առնվում կորոնավիրուսի վերաբերյալ վրացական վիճակագրությունը, սխալ է և համեմատելով երկու երկներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը՝ նման հայտարարությունը ժպիտ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, COVID-19-ի կլինիկական վերահսկման խմբի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն. հայտնում է newsgeorgia.ge կայքը։
«Չեմ կարծում, որ մենք պետք է Թորոսյանին սովորեցնենք, որ նման բարձրաստիճան պաշտոնկան չպետք է նման հայտարարություններ անի, առավել ևս առանց փաստերի», - նշել է վրացի պաշտոնյան՝ հավելելով, որ Վրաստանը պատրաստ է վարակի ղեկավարման իր փորձով կիսվել և հրավիրել է Արսեն Թորոսյանին և այլ շահագրգիռ կողմերի Վրաստան։
Ցերցվաձեն նաև կասկածի տակ է դրել, որ Հայաստանն ունի լավագույն լաբորատոր, մեթոդաբանական և թեստավորման համակարգը։
Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվել է վարակման 732 դեպք՝ 12 մահվան ելքով, իսկ Հայաստանում 7402 դեպք՝ 91 մահվան ելքով։