|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 22-ից 23-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և տվել հանձնարականներ այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Այցի ընթացքում Մարտիրոսյանը շարքային Ա. Հովհաննիսյանին շնորհել է կրտսեր սերժանտի կոչում՝ սահմանախախտման դեպք հայտնաբերելու և սահմանախախտին ձերբակալելու համար։