|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել դիմել ավելի կոշտ ֆինանսաբյուջետային քաղաքականության՝ ներկայիս տնտեսական ճգնաժամը համեմատելով պատերազմական ժամանակի հետ. այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությանը։
«Համաշխարհային ճգնաժամի վերջը չի երևում։ Կորեայի Հանրապետության տնտեսությունը բացառություն չէ։ Ներկայիս դրությունը բառացիորեն նշանակում է ռազմական դրություն տնտեսական ոլորտում», - հայտարարել է կորեացի ղեկավարը՝ կոչ անելով մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները առավել արդյունավետ ֆինանսաբյուջետային քաղաքականություն անցկացնելու համար։
Նշենք, որ տնտեսապես գերհզոր Հարավային Կորեան մարտ և ապրիլ ամիսները տնտեսությանը սուբսիդավորելու համար արդեն հատկացրել է 19.5 մլրդ ԱՄՆ դոլար և պատրաստվում է մայիսին նոր հատկացում տրամադրել։