|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 20-ին Իրանի Փորձագետների խորհուրդը, նշելով Երուսաղեմի միջազգային օրը, կոչ է արել իսլամական պետություններին համախմվբել ընդդեմ Իսրայելի բռնազավթողական քաղաքականության և կանգնել պաղեստինցի ժողովրդի կողքին. այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Երուսաղեմի օրը մեզ հիշեցնում է իմամ Խոմեյնիի՝ Իսլամական հեղափոխության հոր նախաձեռնության մասին, ըստ որի իսլամական ումման (համայնքը) պետք է ուժ ցուցադրի աշխարհում ճնշվածներին պաշտպանելու համար՝ հատկապես պաղեստինցիներին և ատելություն ցույց տալ Իսրայելի ճնշող և սիոնիստական ռեժիմին», - նշվում է հայտարարության մեջ։