|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թաիլանդում վերջին մեկ օրում ինչպես կորոնավիրուսով վարակվածության, այնպես էլ վարակի հետևանքով մահացության նոր դեպք չի գրանցվել. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնին հղումով:
Նշվում է՝ չնայած դրական ցուցանիշին՝ վարակը դեռևս անհետացած չէ:
«Ցավոք, հայտնի դարձավ, որ Եգիպտոսից ու Հնդկաստանից եկած և կարանտինի մեջ գտնվող 2 քաղաքացիների մոտ արդեն նախանշաններ կան, նրանք թեստ են հանձնել, եթե հաստատվի, ապա կհաշվարկվեն վաղվա թվերում»,-ասել է Կենտրոնի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք՝ Թաիլանդում վարակվածների ընդհանուր թիվը 3.037 է, իսկ մահացածներինը՝ 56: