|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից:
Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տված հարցազրույցում: «Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում: Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր։ Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված»,-ասել է Ադամյանը:
Հայ կիսապաշտպանի խոսքով` անցնող մրցաշրջանն իր համար դրական էր, քանի որ բազմաթիվ հանդիպումների է մասնակցել, գոլերի հեղինակ է դարձել թոփ ակումբների դեմ խաղում։
«Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա Լիգայում։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք Եվրոպա Լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը»,-ասել է նա: