|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է հատկապես նման բարդ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն՝ ընդգծելով այդ գործում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևոր դերը: