|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հերքել է ԱՄՆ այն մեղադրանքը, թե իրենք անարդյունավետ են արձագանքել կորոնավիրուսային պանդեմիային. այս մասին գրում է Telegraph-ը։
Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը Թրամփն ԱՀԿ-ն անվանել էր Չինաստանի խամաճիկ, ու այդպիսով Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարություն է տարածել առ այն, որ կազմակերպությունն արել է ամեն ինչ՝ կորոնավիրուսի կանխարգելման համար: Երեքշաբթի Համաշխարհային առողջապահական ասամբլեան համաձայնել է նաև անկախ հետաքննություն անցկացնել այն հարցով, թե որքանով է ԱՀԿ -ն արդյունավետ արձագանքել կորոնավիրուսի տարածմանը։