|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսպանիան ցանկանում է հունիսի վերջին հանգստյան առանձին գոտիներ բացել Եվրոպական միության երկրներից զբոսաշրջիկների համար. այս մասին գրում է DW-ն, նշելով՝ խոսքը վերաբերում է իսպանական այն շրջաններին, որոնք ամենաքիչն են տուժել կորոնավիրուսային համաճարակից։
Դեռևս երկրի իշխանությունները, որպես հեռանկար ունեցող վայրեր, նշում են Բալեարյան և Կանարյան կղզիները։
Հիշեցնենք՝ Իսպանիայում զբոսաշրջությունից եկամուտները կազմում են երկրի ՀՆԱ-ի 12 տոկոսը։ Իսպանիայի զբոսաշրջային ընկերությունների միավորումը ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ ոլորտի վնասներն այս տարի կկազմեն 93-124 մլրդ եվրո՝ նույնիսկ այն դեպքում, եթե երկրի սահմանները բացվեն հունիսի վերջին։