|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին։ Երկիրը դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որը հաստատել է վարակի ավարտի մասին։ Հատկանշական է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում այնտեղ ամեն օր արձանագրվում էր միջինը 7 դեպք։
Վերացվել է Սլովենիա այցելած ԵՄ անդամ երկրների քաղաքացիների սահմանափակումները՚ Մասնավորապես նրանք կարող են ազատ այցելել Սլովենիա, իսկ այլ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն երկշաբաթյա կարանտինի մեջ գտնվել։
Նշենք, որ 2 մլն բնակչություն ունեցող Սլովենիայում գրանցվել է վարակման 1464 դեպք՝ 103 մահվան ելքով։