|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը հետեւողականորեն իր աջակցությունն է հայտնում ցեղասպանությունը կանխելու միջոցառումներին եւ ոգեկոչում է այն ժողովուրդների զոհերի հիշատակը, որոնք այս ճակատագրին են արժանացել: Այս մասին մայիսի 14-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
«Անցյալը չպետք է մոռացվի, քանի որ արժանապատիվ ապագա հնարավոր է միայն անցյալի «մութ կողմերը» ընդունելու դեպքում:
Ամեն տարի ապրիլին մենք միանում ենք միջոցառումներին՝ ի հիշատակ հայերի դեմ իրականացված ոճրագործության զոհերի: Անհրաժեշտ է բացառել այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ: Հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները չպետք է մոռացվեն»,- ասել է նա: