|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 13-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմն անցել է շրջանաձև պաշտպանության, զբաղեցրել կրակային դիրքերը, հաստիքային միջոցներով հետ մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումը, անցել հակահարձակման և խոցել հակառակորդի բոլոր նշանակետերը: