|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) իրականացրած նոր հետազոտության համաձայն` բարձր խոսող մարդկանց թքի մանրագույն կաթիլները փակ տարածքներում կարող են հանգեցնել այն բանին, որ Covid-19 կորոնավիրուսն օդում մնա 8 րոպեից ոչ պակաս: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է EADaily-ն` Al-Arabia հեռուստաալիքին հղումով:
Հետազատողոները կիրառել են ինտենսիվ լազերային ճառագայթ, «խոսքային կաթիլները» տեսանելի դարձնելու համար: Մասնագետները կամավորներին պարտադրել են 25 վայրկյան շարունակ կրկնել «stay healthy» («առողջ եղիր») արտահայտությունը, որն ընտրվել է այն պատճառով, որ th հնչյունը «խոսքային կաթիլների» արդյունավետ գեներատոր է: Հետազոտողները պարզել են, որ բարձր խոսքը կարող է վայրկյանում բերանի հեղուկի հազարավոր կաթիլներ արձակել:
«Փակ, կանգնած օդով միջավայրում դրանք անհետանում են 8-14 րոպե օդափոխելուց հետո»,- ասվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատություններ» (PNAS) ամսագրում տպագրված` հետազոտության մասին հաղորդագրությունում: