|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի վերլուծությունների համաձայն՝ կորոնավիրուսի համավարակն աշխարհի տարբեր հատվածներում մարդասիրական աղետի և սովի կհանգեցնի. այս մասին նշված է կազմակերպության թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։
Ըստ վերջին հաշվարկների՝ մոլորակի քառորդ միլիարդ բնակիչ արդեն իսկ 2020 թվականին կարող է COVID-19-ի հետևանքների պատճառով սովի խնդրին բախվել։
«Ներկայումս ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը երեք ամսվա համար բավարար սննդի պահուստներ է կուտակում ամենախոցելի երկրներների համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Բացի այդ՝ գրառմանը կից ՄԱԿ-ը նաև կուտակվող պաշարների մասշտաբները ցուցադրող տեսանյութ է հրապարակել, որտեղ հարյուրավոր շարքերով սնունդ է կուտակված։
Ավելի վաղ ծրագրի ղեկավար Դևիդ Բիզին հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակը կարող է «բիբլիական մասշտաբների» սովի հանգեցնել։