|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անտոն Երշովը հայտարարել է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորումը կախված է օրգանիզմից. այս մաիսն գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ մասնագետն այս մասին խոսել է «Россия 24» հեռուստաալիքի եթերում. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է՝ իմունիտետ զարգացնելու համար մարդ պետք է նվազագույն քանակով խրոնիկ հիվանդություններ ունենա, առավել կատարյալ պարագայում՝ դրանք ընդհանրապես չպետք է լինեն:
«Նման մարդիկ ավելի մեծ հավանականություն կունենա նորմալ իմունային պաշտպանություն ձևավորելու»,- ասել է բժիշկն ու հավելել՝ կորոնավիրուսով կրկին կարող են վարակվել իմունային անբավարարություն ունեցող մարդիկ: