|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում էր ուկրաինացի գործընկերներին ներկայացնել ճշմարտությունը, երբ համոզում էր նրանց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին չնշանակել ղեկավար պաշտոնի Ուկրաինայում. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Նրա խոսքով` վրացի պատգամավորները մտահոգված էին Սահակաշվիլիի նշանակման հեռանկարից և ցանկանում էին պաշտպանել Կիևին նրանից:
«Հուսով եմ, որ ուկրաինացիները շատ շուտով կտեսնեն Սահակաշվիլիի իրական դեմքը»,- ասել է Սեսիաշվիլին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ Միխեիլ Սահակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային հանձնաժողովի գործադիր ղեկավար: Դրանից առաջ նրան պատրաստվում էին նշանակել բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնում, սակայն Գերագույն ռադան հավանություն չտվեց այդ որոշմանը:
Ի պատասխան Սահակաշվիլիի նշանակմանը, Վրաստանը Կիևից հետ կանչեց իր դեսպանին, սակայն խոսքը դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին չէ, դեսպանը հետ է կանչվել «խորհրդակցությունների համար»:
Զելենսկին Վրաստանի այդ քայլը որակել է որպես սխալ և նշել է, որ Կիևը պատասխան սխալը չի անելու:
Վրաստանում Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարված է հետախուզում, նրա դեմ 4 քրեական գործ է հարուցված: