|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Հաբարդն այն կարծիքին է, որ Երկիր մոլորակի ներկայացուցիչների միջոցով Մարսից կարող են վիրուսներ գալ մեր մոլորակ. այս մասին գրում է Daily Mai-ը։
Նշվում է՝ պրոֆեսորի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել որոշակի քայլեր, որոնք այլ մոլորակի վիրուսներին կզրկեն տիեզերանավերի և տիեզերագնացների միջոցով Երկիր մոլորակում հայտնվելու հնարավորությունից. «Բոլոր համակարգերը պետք է մի շարք քիմիական մաքրումներ և ջերմային ստերիլիզացում անցնեն»,-պարզաբանել է Հաբարդն ու հավելել, որ Մարսի մակերևույթից հավաքված քարերի միջոցով վիրուսի տարածումը շատ քիչ է հավանական:
Հիշեցնենք՝ ամերիկյան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարդկանց Մարս ուղարկել մոտավորապես 2035 թվականին: