|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չեխիայի կառավարությունը մտադրություն չունի երկարաձգել մարտի 12-ից երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետը սպառվում է մայիսի 17-ին. այս մասին կիրակի հայտնել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ՝ մենք չենք դիմի (ազգային խորհրդարանի ներքին պալատին) ռեժիմը երկարաձգելու մասին խնդրանքով», ու հավելել՝ մայիսի 11-ին կայանալիք կառավարության նիստի ընթացքում կքննարկվի այդ հարցը։
Նրա խոսքով՝ իշխանությունները հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում կկարողանան օպերատիվ կերպով սահմանել սոցիալական սահմանափակումներ հատուկ օրենքի հիման վրա, որը պետք է ընդունի խորհրդարանը։ Նախատեսվում է, որ այն զգալի չափով կամրապնդի առողջապահության նախարարության իրավասությունները մինչեւ ընթացիկ տարվա վերջ։