|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դորտմունդի «Բորուսիա»-ի երկու ֆուտբոլիստները վնասվածք են ստացել մարզումային առաջին օրերին: Այս մասին գրում է Bild-ը:
Ըստ պարբերականի, դորտմունդյան ակումբի կազմում վնասվածք են ստացել Ակսել Վիտսելը և Էմրե Զանը: Երկու ֆուտբոլիստների մոտ էլ մկանային վնասվածք է: Առաջիկա խաղերի համար հարցականի տակ է «Բորուսիա»-ի ևս երկու ֆուտբոլիստների`Մարկո Ռոյսի և Դան Ակսել Զագադուի մասնակցությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան վերսկսվում է պաշտոնապես: Կորոնավիրուսի պանդեմիայից հետո Գերմանիայի առաջնությունն առաջին է, որ վերսկսվում է: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, որտեղ կմրցեն «Բորուսիա»-ն և «Շալկե»-ն: Լիգայի կազմակերպիչները նպատակ ունեն առաջնությունն ավարտել հունիսին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Բունդեսլիգան դադարեցվել էր մարտի 13-ին: Թիմերն արդենմեկ շաբաթ է ինչ մարզումներ են անցկացնում: