|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, խորհրդարանում տիրող ատելության և անհանդուրժողականության մթնոլոտն իրենց ուղիղ արտացոլանքն են գտնում սոցիալական ցանցերում:
Ֆեյսբուքյան օգտատեր Վրեժ Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի որդու' Լևոն Քոչարյանի հարցազրույցի տակ Քոչարյանների ընտանիքին վառելու կոչ է արել: Հատկանշական է, որ այս օգտատերը իր ֆեյսբուքի էջում որպես ետնանկար է տեղադրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի վարչական շենքի լուսանկարը: Մենք փորձեցինք ճշտել, թե արդյոք բռնության կոչեր անող քաղաքացին դասավանդո՞ւմ է ինստիտուտում, սակայն ֆիզկուլտ ինստիտուտից վստահեցրին, որ ոչ նախկինում և ոչ էլ այժմ նման աշխատակից չունեն և կզաբղվեն, որ օգտատերը հեռացնի ինստիտուտի վարչական շենքի լուսանկարը:

Հիշեցնենք, որ լրիվ վերջերս էլ վարչապետի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչով էր հանդես եկել Լիճքի դպրոցի ուսուցիչ Աշոտ Հոխիկյանը, սակայն նա հետագայում պարզաբանել էր, որ փոխաբերական իմաստով է գրառումը կատարել: Հիշեցնենք նաև, որ Աժ-ն վերջերս ընդունեց բռնության կոչերը քրեականացնող օրենքը: