|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ իշխանությունները Սաուդյան Արաբիայից դուրս են բերում «Պատրիոտ» զենիթահրթիռային կայանները և քննարկում են տվյալ երկրում սեփական ռազմական ներուժը կրճատելու հնարավորությունները. այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Որոշ ամերիկացի պաշտոնյաների հավաստմամբ՝ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից դուրս կբերի 4 մարտկոց՝ մի քանի տասնյակ զինծառայողների հետ միասին, որոնք այնտեղ էին ուղարկվել այն բանից հետո, երբ անցյալ տարի սաուդական նավթահանքերը հարձակումների ենթարկվեցին։
Նաև նշվում է, որ տարածաշրջանից դուրս է բերվել նաև ամերիկյան ավիակիրների երկու էսկադրիլիա։ Բացի այդ, ԱՄՆ-ն շուտով կսկսի քննարկել Պարսից ծոցում ԱՄՆ ԶՈՒ ներկայությունը նվազեցնելու հարցը։
«Պենտագոնի կողմից «Պատրիոտ» համակարգերի դուրս բերումը և այլ կրճատումները հիմնված են այն գնահատականների վրա, ըստ որոնց, Թեհերանն այլևս անմիջական վտանգ չի ներկայացնում ամերիկյան ռազմավարական շահերի համար», - նշում է թերթը։