|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ն եւ Չինաստանը վերսկսել են առեւտրային բանակցությունները. այս մասին գրում է Reuters-ը` Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն, ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հեռախոսազրույցին հղումով, որի ընթացքում նրանք քննարկել են առեւտուրը. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ խոսքը երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրի առաջին փուլի մասին էր, որը ստորագրվել էր այս տարվա սկզբին։ Երկու կողմերն էլ համաձայնել են, որ «լավ առաջընթաց» է գրանցվել առաջին փուլում համաձայնության ձեռքբերման հարցում, ինչպես նաև որ իրենք ակնկալում են համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը:
Հիշեցնենք՝ երկրների միջև բանակցությունները սկսվել էին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ կորոնավիրուսի ծագման հետ կապված լարվածության ֆոնին: