|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այդ մասին նշվում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 պացիենտ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։ Նշենք, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21պացիենտ, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։