|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Հարավային Օսեթիայում. «Վարակված անձը բացահայտվել է կարանտինի ժամանակ և այժմ մեկուսացվել է», - «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնում են երկրում ստեղծված օպերատիվ շտաբից։
Հարավային Օսեթիայի Նախարարների կաբինետը ավելի վաղ երկարաձգել էր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակման միջոցառումները մինչև մայիսի 11-ը, ինչպես նաև փակել Ռուսաստանի հետ «Ռուկ» սահմանային անցակետը մինչև մայիսի 31-ը։
Երկրում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում արդեն փակվել էր Վրաստանի հետ սահմանը, ինչպես նաև արգելվել մշակութային, մասսայական միջոցառումները, հարսանիքները, փակվել դպրոցները։