|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր 56 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի Սբ. Հովհաննես եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Հարություն Շանլըն։ Շանլըն շաբաթներ առաջ վարակվել էր կորոնավիրուսով և երկար ժամանակ գտնվում էր բժշկական վերահսկողության տակ։ Թեև վերջին նմուշառումները ցույց էին տվել, որ մարմինը հաղթահարել է վարակը, սակայն Շանլըն գտնվում էր խիստ խնամքի տակ. հաղորդում է Պոլսո «Ժամանակ» օրաթերթը։
Ցավոք սրտի մարմինն այդպես էլ վերջնականորեն չի կարողացել հաղթահարել վարակի պատճառած ծանր հետևանքները։ Շանլըի մահվան բոթը մեծ ցավ է պատճառել համայնքին։
Թուրքիային Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան էջում իր ցավակցությունն է հայտնել համայնքային խոշոր գործչի մահվան կապակցությամբ։
Շանլըն ծնվել էր 1964 թ., հաճախել էր Գեդիկփաշայի Մեսրոպյան վարժարան, զբաղվում էր առևտրով։ Երկար տարիներ գլխավորում էր Գեդիկփաշայի թաղային խորհուրդը և ակտիվ ներհամայնքային գործունեություն էր ծավալում։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։