|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շուտով Միացյալ Նահանգները տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին. այս մասին գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը. հայտնում է Yerkir.am-ը։
Պատասխանելով հարցին՝ ե՞րբ ԱՄՆ իշխանությունները կտեղեկացնեն կորոնավիրուսի ծագման մասին, Թրամփն ասել է. «Մենք որոշ ժամանակ անց կտրամադրենք շատ հստակ տեղեկատվություն»:
Նշենք, Թրամփը պնդում է, որ կորանավիրուսի տարածոման մեջ մեղավոր է Չինաստանը։ Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզությունը հայտարարել էր, որ SARS-CoV-2-ը ունի բնական ծագում և գենետիկորեն մոդիֆիկացված չէ: Այնուամենայնիվ, սա չի համոզել Միացյալ Նահանգների նախագահին, ու նա շարունակում է պնդել, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում: