|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը վարակվել է կորոնավիրուսով, ունի նորմալ ինքնազգացողություն եւ շարունակում է բուժվել։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միխայիլ Վլադիմիրովիչի բուժումը շարունակվում է, նա գտնվում է մասնագետների հսկողության տակ,-պատմել է Բելյակովը։-Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ նորմալ է»։ Նա հավելել է, որ վարչապետն աշխատում է փաստաթղթերով եւ գործընկերների հետ ակտիվորեն շփվում հեռախոսակապի միջոցով։
Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Վարչապետն ընդգծել է, որ պետք է ինքնամեկուսանա եւ կատարի բժիշկների նշանակումները։ Պուտինը մաղթել է շուտափույթ ապաքինում Միշուստինին եւ խնդրել վարչապետին զանգահարել իրեն հիվանդանոցից։ Միշուստինի հիվանդության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։