|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԱԾ ծառայողները Ucom ընկերությունում են, որտեղ գտնվում է նաև նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում լայվով հայտնեց Արա Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով` դատարանն ԱԱԾ-ին թույլատրել է խուզարկություն իրականացնել Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն նրանք ապօրինի կերպով փորձում են խուզարկություն իրականացնել նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում:
«Արա Խաչատրյանին ես խնդրել եմ այս ապօրինի գոծողությանը մասնակից չլինել եւ ներկա չգտնվել որեւէ ապօրինի գործողության: Հիմա տեսնենք իրադարձությունները ոնց են զարգանում եւ լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց փաստաբանը: