|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նախատեսված արարք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արսեն Բաբայանը:
«Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել է, թե Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, որին ի պատասխան սկսվել է ծեծկռտուք: Նաև նշել է, որ Արթուր Դանիելյանի հետ եղած երկու անձինք փորձել են դադարեցնել ծեծկռտուքը: Սրան զուգահեռ վնասվել է Արթուր Դանիելյանի քիթը:
Նշեմ, որ հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նախատեսված արարք է:
Այս պայմաններում Ա.Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը լրջագույն կասկածներ կհարուցի»,-գրել է Բաբայանը: