|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան հայտնվել են այն սակավաթիվ երկրների շարքում, որոնք հաղթել են կորոնավիրուսի դեմ պայքարում. այս մասին գրում է CNBC-ն՝ հարցված փորձագետների խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, ըստ մասնագետների, վերոնշյալ երեք պետությունները համեմատաբար արագ են հաղթահարել COVID-19-ի տարածումը, ինչը նրանց օգնել է վերագործարկել տնտեսությունը և վերսկսել ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքը:
Բացի այդ՝ այս երկրներն ավելի գրավիչ են դարձել ներդրողների համար, ինչն արտացոլվում է այդ երկրներում ազգային արժույթների ամրապնդմամբ։
Հավելվում է նաև, որ կարևոր դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ Չինաստանը՝ բոլոր երեք պետությունների համար գլխավոր առևտրային գործընկերներից մեկը, աստիճանաբար վերացնում է սահմանափակումները: