|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է մարզել իսպանական գրանդ ակումբներից մեկը: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի Մադրիդի «Ատլետիկո»-ն: «Ատլետների» ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցությունները Ալեգրիի հետ: Եթե «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հեռանա, հենց իտալացի մասնագետն էլ կարող է փոխարինել նրան:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ գերմանական «Բավարիա»-ն մերժել է իտալացի ֆուտբոլային մասնագետի հետ աշխատելու հնարավորությունը: Ալեգրին ցանկություն է հայտնել գլխավորել Գերմանիայի բազմակի չեմպիոն թիմը, սակայն ակումբի ղեկավարությունը չի համաձայնել: Այս մերժումից հետո իտալացի մասնագետի հետ բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ն: