|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նիկոլ Փաշինյանը բավական նեղ վիճակում է հայտնվել, կամ պետք է ասի, որ ՌԴ արտգործնախարարը սուտ է խոսում, կամ պետք է ընդունի, որ ինքը մինչև հիմա ամեն ինչ չէր, որ ասում էր: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` Անդրադառնալով Լավրովի՝ Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հայտարարությունից հետո Փաշինյանի լռությանը:
Հայաստանի նոր իշխանություններն Արցախի հարցում ի սկզբանե որոշ սխալներ թույլ տվեցին, և փորձեցին հիմնախնդրի կարգավորման մինչ օրս ձևավորված պարադիգմը փոխել, այսինքն ոչ թե տարածքներ կարգավիճակի դիմաց, այլ անվտանգության երաշխավորություն, նշել է փորձագետը:
Բանախոսն անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանի առաջնահերթ քայլերին, հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումներին, ինչպես նաև խոսել Հայոց Ցեղասպանության հետ կապված նոր իշխանությունների վարած քաղաքականությունից:
Մանրամասները՝ տեսանյութում: