|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին եւ խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։
Այս տարի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը եւ առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաեւ պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը»: