|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Եղեռնի 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին կատարում է նվիրել:
Նվագախումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյությում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կատարում է Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»:
Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն, այսպիսով, հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին 1915-23 թթ.։ Հիշում ենք և պահանջում։