|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 23-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.030-ով՝ կազմելով 87 հազար 026: Վերջին մեկ օրում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 90 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 հազար 481: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 105 անձ: Ապրիլի 23-ի տվյալներով ապաքինվածների թիվն ավելացել է 1.730-ով՝ ընդհանուրը դառնալով 64 հազար 843: Մինչ այժմ թեստավորվել է 389 հազար 507 անձ: