|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավրովի անկեղծությունն ինձ չի մխիթարում, այն ցավալիորեն սպասելի էր: Քաղաքականությունը սառը հաշվարկ է սիրում, կառուցվում շահերի, նաև ինստիտուցիոնալ հիշողության հարգանքի ու ժառանգականության վրա: Քաղաքականությունը գիտություն է. գրեթե միկրովիրաբուժության պես՝ այստեղ յուրաքանչյուր մանրուք և մանրամասն էական է ու որոշիչ:
Նետված քարերը մի օր հավաքվելու ու հետ գալու անխուսափելի բնավորություն ունեն:
Երբ երկու տարի շարունակ, հայտարարությունից-հայտարարություն, հարցազրույցից- հարցազրույց բարձրաձայնում, խոսում, պնդելով պնդում ենք, կարևորում ներազգային միասնականությունն ու այն դիտում մեր հնարավոր մարտահրավերները դիմագրավելու ամենահիմնական գործիք, որոշները զբաղված են ներքին բաժանարարները թանձրացնելով ու մեր դիմադրողականությունը փսորելով:
Մեր շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանում զբաղված են ներքին թշնամիներ մոդելավորելու անհեռատես հանձնառությամբ»: