|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Զինված ուժերը Սիրիայի Իդլիբի հարավում գտնվող Ջեբել Զավիյե շրջանում նոր ռազմաբազա է կառուցում. հայտնում է demokrathaber.org կայքը։
Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ ռազմական գործողությունները դադարեցվել էին։ Դրանից հետո Իդլիբում զորքերի տեղաշարժեր սկսեցին նկատվել։
Ռազմաբազան հիմնվել է Բասսամիս գյուղաքաղաքում, որտեղ թուրքական զինուժը զրահամեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է ուղարկել։
Թուրքական զինուժը հրադադարից հետո այս շրջանում արդեն 10-րդ ռազմական օբյեկտն է կառուցել։
Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնն իր հերթին հայտնում է, որ թուրքական բանակը Թել Աբյադում նոր ռազմաբազա է կառուցում, որտեղ արդեն բերվել են շինարարական մեքենենարը։