|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 4 դեպք»,- գրել է մարզպետը։
Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։
Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 609։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: