|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հայաստանում ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1339 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 1401 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 13929 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 556): Փաստացի այս պահին բուժվում է 768 անձ (մեկ օրում ավելացել է 31-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 609 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 24 պացիենտ մահացել է: