|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլը կարող է մեկնարկել 2020 թվականի հոկտեմբերին:
Այս մասին գրում է Sport.es-ը: ՈւԵՖԱ-ում մտադիր են ՉԼ խմբային փուլի մեկնարկը տալ հոկտեմբերի 20-ին: Իսկ ահա հոկտեմբերի 22-ից էլ մեկնարկելու է Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն անցկացնել օգոստոսի սկզբին, իսկ եզրափակիչը` ամսվա ավարտին` 29-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել օգոստոսի 26-ին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեց մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ: