|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կողմ 99, դեմ 1, ձեռնպահ 15․ ըստ Yerkir.am-ի՝ ձայների այսպիսի հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը։
Օրինագիծը բազմաթիվ անհամաձայնությունների տեղիք տվեց ԱԺ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների միջև, առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխությունների ենթարկվեց և, ի վերջո, ընդունվեց՝ չսպառելով բոլոր բացերը։
Ներկա տեսքով, մասնավորապես, անձի գույքի՝ օրինական եկամուտներով չհիմնավորված արժեքի շեմը հասցվել է 50 միլիոն դրամի՝ հայցը ներկայացնելու պահի գնահատման սանդղակով, գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա և այլն։
Ավելի վաղ Yerkir.am-ը ներկայացրել էր քննարկման մանրամասները։
Մանրամասն՝ տեսանյութում․